Ահաբեկչությունից տուժածներին օգնել է Կրասնոգորսկի հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Պողոսովը

25 Մարտի 2024, 16:37

Հայեր

Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերել Կրասնոգորսկի հիվանդանոցի հայ վիրաբույժ Կարեն Պողոսովը։

Նա «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ Կրասնոգորսկի հիվանդանոցի բժիշկների և բուժանձնակազմի աշխատանքը մեծ հիացմունք է առաջացնում:

«Նրանք հիվանդանոց էին հասնում ոտքով, տաքսիով կամ հեծանիվով։ Հենց որ լսեցին այդ դեպքի մասին, մարդիկ անմիջապես շտապեցին հիվանդանոց՝ առանց հարցնելու՝ «պե՞տք է, թե՞ ոչ», — ասել է Պողոսովը։

Նա նախկինում ծանր վիրավորներին օգնելու մեծ փորձ ունի։ 1992-2001 թվականներին եղել է որպես զինվորական վիրաբույժ Արցախում: