Կրասնոդարում անցկացվել է «Հանճարեղ Թումանյան» ինտելեկտուալ խաղը

31 Մարտի 2024, 00:30

Կրթություն

Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքի կրթության բաժինը տեղական բաժանմունքի հետ համատեղ անցկացրել է «Հանճարեղ Թումանյան» թիմային ինտելեկտուալ խաղը` նվիրված հայ մեծ բանաստեղծի ծննդյան 155-ամյակին:

Վիկտորինային մասնակցել է հինգ թիմ: Նրանց կազմում էին մարզային և քաղաքային համայնքների ակտիվիստները։ Միջոցառման ընթացքում մասնակիցներից շատերը հետաքրքիր փաստեր իմացան հայ մեծ բանաստեղծի կյանքից:

Արդյունքում՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործության գիտակ և ինտելեկտուալ խաղի հաղթող դարձավ «Դսեղ» թիմը։