«3+3» ձևաչափը մեռելածին երեխա է․ Ռոբերտ Ուստյան

Ռուս քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն և Թուրքիան շահագրգռված են «3+3» հարթակի աշխատանքը շարունակելու հարցում:

«Պետք է նշել, որ Թուրքիան վաղուց է երազում Հարավային Կովկասում ինչ-որ գլոբալ դաշնագրի մասին։ Անկարայում շատ վաղուց են ուզում, որ Կովկասը տարածաշրջանային տերությունների միավորում լինի, բայց մենք տեսնում ենք, որ «3+3» նախաձեռնությունը և մինչ այդ եղած բոլոր նման նախաձեռնությունները տապալվում են, որովհետև ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում, որ այդ ձևաչափը սկզբունքորեն կենսունակ լինի։ Ներկայիս միջազգային հարաբերությունների պարագայում շատ դժվար կլինի համագործակցել այս ձևաչափով, որովհետև մի կողմից կա Հայաստանի անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ, որը վերջին շրջանում չի թաքցնում, մյուս կողմից կա Թեհրանի անվստահությունը Ադրբեջանի նկատմամբ, որովհետև Թեհրանում շատ շատերը բարձր մակարդակով համոզված են, որ Բաքուն դիտարկվում է որպես Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի հենակետ: Եվ դրա հետ մեկտեղ պահպանվում է բարձր անվստահությունը Մոսկվայի և Անկարայի միջև, չնայած այն բանին, որ փորձ է արվում պահպանել լավագույնը հարաբերություններում», — ասել է Ուստյանը։

Բացի այդ, ըստ նրա, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և, անշուշտ, այն հարթակը, որն այսօր Ադրբեջանի հետ միասին առաջ է մղում արևմտյան շահերը Հարավային Կովկասում

«3+3» ձևաչափը ավելի շուտ մեռելածին երեխա է։ Ներկա իրավիճակում սա փորձ է, որը դատապարտված է ձախողման, և ես չեմ հավատում դրա կենսունակությանը։ Թեև Թուրքիան և Ադրբեջանն, իհարկե, փորձելու են ամեն կերպ կենսունակ թողնել այդ միավորումը, քանի որ, հիշեցնեմ, «3+3»-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է, ուստի կարևոր է, որ այն կենսունակ լինի, բայց ներկա իրավիճակում գոյատևելու շանսեր, իմ կարծիքով, չունի», — եզրափակել է Ուստյանը։

Հիմա եթերում