Ուսուցչուհի Անուշ Մանուչարյանը՝ «Կուբանի առողջության ուսուցիչ» մրցույթի հաղթող

15 Ապրիլի 2024, 19:46

Կրթություն

Կրասնոդարի թիվ 66 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Անուշ Մանուչարյանը դարձել է «Կուբանի առողջության ուսուցիչ» 13-րդ տարածաշրջանային մասնագիտական մրցույթի հաղթող, որի արդյունքներն ամփոփվել են նախորդ օրը Կրասնոդարում։ Այս մասին հայտնում է «Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միություն» տելեգրամյան ալիքը։

Հաղթողի կոչման համար պայքարել է 50 ուսուցիչ մարզի բոլոր քաղաքներից ու շրջաններից։ Աշնանը Անուշ Մանուչարյանը տարածաշրջանը կներկայացնի «Ռուսաստանի առողջության ուսուցիչ» մասնագիտական մրցույթի համառուսաստանյան փուլում։

«Կուբանի առողջության ուսուցիչ» մրցույթն անցկացվում է կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության նախարարության և Կրասնոդարի մարզային կրթության համառուսաստանյան արհմիության կողմից: Կազմակերպիչը Կրթության զարգացման տարածաշրջանային ինստիտուտն է: