Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա» (Իսպանիա) – «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը:
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը: Այս մասին հայտնել է ՀՖՖ պաշտոնական կայքը: