Բլոգեր Արտյոմ Քալայջյանը դարձել է «Выжить в Дубае» շոուի մասնակից

01 Հունիսի 2023, 22:30

Հայեր

Բլոգեր Արտյոմմ Քալայջյանը դարձել է «Выжить в Дубае» շոուի հերոս։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է նախագծի հաղորդավար Լայսան Ուտյաշեւան։

Ուտյաշեւան վստահեցրել է, որ Քալայջյանը ծրագրում իրեն դրսեւորելու է «շատ վառ կերպով»։ Հաղորդավարուհին նշել է, որ հաղորդման նկարահանումների ժամանակ բլոգերին բացահայտել է այլ կողմից։

«Երբ մարդուն տեսնում ես սոցիալական ցանցերում, պատկերացնում ես նրան մի կողմից։ Բայց երբ տեսնում ես նրան փորձությունների մեջ, բացահայտվում են նրա բոլոր մարդկային որակները։ Արտյոմն այս դերում հենց իր տեղում է ու իրեն շատ վառ կերպով կդրսեւորի։ Նաեւ նրա կատակները… Բաց մի թողեք»,- հայտարարել է մարմնամարզիկը:

Style.news.am-ի փոխանցմամբ՝ Արտյոմ Քալայջյանն իր կարիերան սկսել է ՈՒՀԱ-յի «Южнее некуда» թիմում, սակայն հայտնի է դարձել YouTube-ում հումորային տեսանյութերի շնորհիվ։ 2012 թվականին կատակերգու դերասանը թողարկել է ինտերնետ-սերիալ, որը կոչվում է «Непосредственно Каха»: 2020 թվականին կինովարձույթում թողարկվել է համանուն ֆիլմը, որտեղ բլոգերը հանդես է եկել որպես դերասան եւ սցենարիստ։

«Выжить в Дубае»-ն ռեալիթի շոու է, որին մասնակցել են հայտնի մարդիկ եւ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ ամբողջ Ռուսաստանից։ Հերոսները կբաժանվեն երկու թիմի, որոնք կպայքարեն 10 միլիոն ռուբլի մրցանակի համար։ Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում աստղերի թիմը եւ «ժողովրդի» մասնակիցները կպայքարեն շքեղ հյուրանոցում ապրելու իրավունքի համար, ոչ թե անապատում։ Հաղորդումների հաղորդավարներն են կատակերգու Պավել Վոլյան եւ նրա կինը՝ Լայսան Ուտյաշեւան։