Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը. Նասեր Քանանի
22 Ապրիլի 2024, 15:44
Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։ Այս մասին այսօր, «Մեհր»-ի փոխանցմամբ, Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա։
«Հարավային Կովկասում ռազմականացման մեծացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և կվնասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին, իսկ Իրանը դա չի ընդունի։ Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձևավորել մեխանիզմներ, որոնք կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում»,- ընդգծել է Նասեր Քանանին: