Արտյոմ Տերյան․ Լեգենդար չեմպիոնը

26 Ապրիլի 2024, 23:47

Սպորտ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Արտյոմ Տերյան՝ խորհրդային ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Տերյանը ծնվել է 1930 թվականին Կիրովաբադում, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր Բանանց գյուղից: Վաղ տարիքից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ Սկզբում Տերյանը սիրել է հայկական «կոխ» ըմբշամարտը, այնուհետև անցել է դասական ըմբշամարտին։

Իր մարզիչ Արտյոմ Վարդանովի շնորհիվ ըմբիշը հասել է իր կարիերայի ամենանշանակալի հաղթանակներին։

Տերյանն ընդունվել է Բաքվի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտ։ Նա առաջին անգամ հաղթել է 1950 թվականին ԽՍՀՄ դասական ըմբշամարտի առաջնությունում։ 1951 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ինչպես դասական, այնպես էլ ազատ ոճի ըմբշամարտում։

1952 թվականին Արտյոմ Տերյանն ընդգրկվել է Հելսինկիի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ ըմբշամարտի հավաքականի կազմում և նվաճել այդ մրցումների բրոնզե մեդալը։ 1953 թվականին Տերյանը Նեապոլում մասնակցել է խորհրդային դասական ոճի ըմբիշների համար աշխարհի առաջին առաջնությանը և դարձել այդ մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա հաղթել է օլիմպիական չեմպիոն հունգարացի Իմրե Հոդոշին։
1955 թվականին մոտոցիկլետից ընկնելու հետևանքով Տերյանը կոտրել է ողնաշարը, որից հետո ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան և անցնել մարզչական աշխատանքի։

Արտյոմ Տերյանը կյանքից հեռացել է 1970 թվականին 40 տարեկան հասակում։