Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ
02 Հունիսի 2023, 11:15
Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության Հայաստան կատարած այցի վերջին օրը օրենսդիրները հունիսի 1-ին հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և անօրինական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Հայ Առաքելական եկեղեցու թանգարանում։
Հանդիպման վերջում արգենտինացի օրենսդիրներն այցելել են արգենտինական կապիտալով հիմնված «Karas Wines» գինու գործարան և ծանոթացել հայ-արգենտինական հաջող համագործակցության արդյունքներին ու առանձնահատկություններին։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ից պաշտոնական այցով Երևանում են Պատգամավորների պալատների և սենատորների Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերի պատգամավորները։
Պատվիրակության կազմում են սենատոր և Հայաստանի հետ Սենատի GPA-ի նախագահ Գիլերմո Անդրադան, սենատոր Կառլոս Ալբերտո Լինարեսը, պատգամավորներ Էդուարդո Ֆերնանդեսը, Խուան Մարտինը, Էստելա Մերի Նեդերը և Անահի Կոստան։
Պատվիրակությանն ուղեկցում են Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը և Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։