«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական». Գլենդելի հայերը ակցիա են արել ընդդեմ Արցախն Ադրբեջանին հանձնելուն
02 Հունիսի 2023, 10:30
«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական» վանկարկումներով Գլենդելի հայերը երեկ՝ հունիսի 1-ի երեկոյան, բողոքի ակցիա են իրականացրել:
Ինչպես Գլենդելից հայտնում է Alpha News-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները Հայաստանի և Արցախի դրոշներով երթով շարժվել են դեպի Հայաստանի հյուպատոսություն:
Նրանք պահանջել են Հայաստանի իշխանություններից Արցախը չհանձնել Ադրբեջանին:
«Արցախը հայկական է», «Նիկոլ, դավաճան» «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով հայերը հասել են Հայաստանի հյուպատոսություն: