Թբիլիսիում հայկական պարային համույթների մասնակցությամբ նշվել է պարի միջազգային օրը։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը։
Միջոցառումն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաքում գործող «Վանք», «Ջեյրան» և «Մուշ», «Անի» և «Արարատ» պարային համույթների մասնակցությամբ։