ՎԴՆԽ-ում կանցկացվի հայկական ժողովրդական պարի վարպետության դաս
29 Ապրիլի 2024, 17:20
Հայկական երգի-պարի «Հայորդիք» անսամբլը մայիսի 1-ին հրավիրում է մասնակցելու Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրում (ՎԴՆԽ) կայանալիք հայկական ժողովրդական պարերի վարպետության դասին: Այս մասին հայտնում է համույթի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Միջոցառումը տեղի կունենա «Հայաստան» տաղավարում։