Գերմանիայի հայ համայնքի խորհուրդը զորակցում է Արցախի ԱԺ-ին դատապարտում Փաշինյանի արած հայտարարությունը

02 Հունիսի 2023, 11:49

Առաջին հերթին | Կարծիք

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։

Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Ներսիսյանը: