Ռոզա Չագոյան. Մեքսիկայի ամենագեղեցիկ հայուհին
30 Ապրիլի 2024, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ռոզա-Գլորիա Չագոյանը համարվում էր մեքսիկական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, ով ժամանակին երգչուհու հաջողակ կարիերա է արել։
Ռոզան ծնվել է 1953 թվականին Մեխիկոյում, հայկական ընտանիքում։ Արդեն մանկուց սկսել է զբաղվել պարով և թատերական արվեստով, իսկ հետո ընդունվել Է Մեխիկոյի պարի և դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիա։
Ռոզան շատ վառ արտաքին ուներ և շատ շուտով սկսեց մասնակցել գեղեցկության մրցույթներին։ 1973 թվականին Վենեսուելայում նա նույնիսկ նվաճել Է «Միսս Կարիբներ»» տիտղոսը։ Այդ ժամանակ էլ Չագոյանը դարձել է մեքսիկական «Canal 8» հեռուստաալիքի դեմքը, որտեղ միաժամանակ աշխատել է որպես հաղորդավար և նկարահանվել սերիալներում։
Նրա կինոկարիերայում կարևոր իրադարձություն էր «Լոլա՝ բեռնատարի վարորդը» ֆիլմը, որում նա մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Դրա շնորհիվ նա ձեռք բերեց համազգային ժողովրդականություն: Այդ տարիներին այն հայտնի էր նաև ԱՄՆ տարածքում։
Կինոկարիերայի ընթացքում Չագոյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։ Աստղը չի մոռացել նաև երգելու մասին և թողարկել է մոտ 10 ալբոմ։
Ռոզա Չագոյանն արժանացել է Մեքսիկայի կինեմատոգրաֆիստների ասոցիացիայի, ԱՄՆ-ում իսպանախոս կինոյի գործիչների միության և այլ մասնագիտական միավորումների բազմաթիվ մրցանակների:
2012 թվականին Նևադա նահանգը մայիսի 26-ը հայտարարել է Ռոզա Չագոյանի և նրա «Լոլա՝ բեռնատարի վարորդը» ֆիլմի հերոսուհու օր: