Նիկոլ Փաշինյանի որոշումները չեն բխում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից․ Դանիայի հայերի հայտարարությունը
01 Մայիսի 2024, 09:40
Դանիայի հայերը միասնական հայտարարություն են տարածել Նիկոլ Փաշինյանի հակահայկական գործողությունների դեմ՝ ընդգծելով, որ վարչապետի կայացրած որոշումները չեն բխում ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերից․
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթաց կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից և հակասում է սահմանազատման միջազգային սկզբունքներին։ Նման գործընթացը չի կարող տեղի ունենալ պետության անվտանգային հիմքերի փլուզմամբ և ժողովրդի իրավունքների ոտնահարումով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները չեն բխում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։
Կարևոր է նշել նաև, որ ՀՀ-ում իրավական ողջ համակարգը վերածվել է իշխանությունների կամակատարի և պատժիչ գործիքի։ Անհիմն քրեական հետապնդումները, ձերբակալությունները և բիրտ ուժի կիրառումը դարձել են ներկայիս «ժողովրդավար» իշխանության գործելաոճը։
Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնումը, անվտանգային գոտիների ոչնչացումը կհանգեցնի այդ գյուղերի հայաթափման։ Ոչ միայն հարակից գյուղերը կհայտնվեն թշնամու անմիջական նշանառության ներքո, այլև ստրատեգիական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ամբողջովին փլուզման կենթարկվի Տավուշի պաշտպանական գիծը։
Ի հավելումն վերը նշված հակապետական և հակասահմանադրական որոշումների՝ Ն. Փաշինյանը կասկածի տակ է դնում նաև Հայոց Ցեղասպանությունը և 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Ն. Փաշինյանը պատրանք է ստեղծում, որ մեր «Պատմական Հայրենիքը» անհիմն հիշողություն է, որ մեր Հայրենիքը ներկայիս պետության սահմաններն են, որը ևս, պատառ-պատառ անելով, թշնամուն նվիրելով, վերածում է Պատմականի։
Մենք՝ Դանիայում բնակվող Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացիներս և սփյուռքահայերս, մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինայինի, պահանջում ենք անհապաղ դադարեցնել միակողմանի զիջումները և ՀՀ անվտանգությանը սպառնացող բոլոր գործընթացները։
Մենք պահանջում ենք Ն. Փաշինայինի և ՀՀ Կառավարության հրաժարականը»:
………
- Աննա Խաչատուրյան, անհատ ձեռներեց, Հերնինգ
- Բյուրակն Իշխանյան, գրող, Կոպենհագեն
- Նունե Հովսեփյան, արվեստագետ, Կոպենհագեն
- Լիլիթ Սահակյան, նախագծերի կառավարում, Վայլե
- Արմինե Մկրտչյան, մանկավարժ, Հորսենս
- Գևորգ Ավագյան, անհատ ձեռներեց, Հորսենս
- Անահիտ Ավագյան, արվեստաբան, Գուրրա
- Յոնաս Կառլսսոն, ծրագրավորող, Գուրրա
- Աստրիդ Կառլսսոն, աշակերտ, Գուրրա
- Անի Մելքոնյան, տնտեսագետ, Օդենսե
- Լիլյա Աթանեսյան, webdesign, Օրհուս
- Էդվարդ Հախվերդյան, մաթեմատիկոս թոշակառու, Օդենսե
- Արփինե Հախվերդյան, մաթեմատիկոս թոշակառու, Օդենսե
- Նատալի Կարապետյան, ուսանող, Օդենսե
- Նարինե Կարապետյան, սրտաբան, Օդենսե
- Լևոն Գևորգյան, մեխանիկ, Վայլե
- Նաննա Գևորգյան, դերձակ, Վայլե
- Գևորգ Գևորգյան, անհատ ձեռներեց, Վայլե
- Գնել Բալայան, անհատ ձեռներեց, Վայլե
20.Մարգարիտա Խաչատրյան, վարսավիր, Վայլե - Քրիստինա Գևորգյան, դիմահարդար, Վայլե
- Անահիտ Մուղնեցյան, խմբավար, Հելսինգոր
- Նայիրի Ստեփանեան, հաշվապահ, Գենթովթը
- Սոսե Հախվերդյան, տնտեսագետ, Կոպենհագեն
- Հասմիկ Բեգոյան, լեզվաբան, Օդենսե
- Հասմիկ Սերոբյան, մանկավարժ, Վայլե
- Քրիստինա Ոսկանյան, ուսանող, Վայլե
- Արմինե Զորողլյան, մանկավարժ, Կոլդինգ