Ոստիկանները պատ են կազմել Կիրանցի մուտքի մոտ․ հատուկ անցագրային ռեժիմ է սահմանվել
02 Մայիսի 2024, 12:52
Ոստիկանները պատ են կազմել Կիրանցի մուտքի մոտ։ Ստացվում է՝ Կիրանցում հատուկ անցագրային ռեժիմ է սահմանվել ու ոստիկաններն են որոշում՝ ով պետք է գյուղ մտնի, ով՝ ոչ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։
Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
Բերման ենթարկվածների թվում կային նաև անչափահասներ։