ՀԱԵ Արցախի թեմը սատարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

07 Մայիսի 2024, 14:30

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման:

«Սիրելի բարեկամներ, կոչ ենք անում բոլորիդ միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը մեր քաջարի նահատակների ցանկությունն է և մեր ապագա բոլոր ցանկությունների իրականացման հիմքը», — ասված է թեմի հայտարարության մեջ: