Բարսելոնայում կցուցադրվի Վրույր Թադևոսյանի՝ Արցախին նվիրված ֆիլմը

12 Մայիսի 2024, 15:40

Մշակույթ

Մայիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, Բարսելոնայում կցուցադրվի միջազգային մրցանակների դափնեկիր, լրագրող Վրույր Թադևոսյանի հեղինակած վավերագրական ֆիլմը՝ The Tales of The Blue Sky («Կապույտ երկնքի հեքիաթները»)։ Կարճամետրաժ ֆիլմը պատմում է Արցախի մասին՝ երեխաների աչքերով։

Ֆիլմը կցուցադրվի Լիլիթ Մնացականյանի ղեկավարած ArmeniaCEISpain մշակութային կազմակերպության շնորհիվ։