Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ադրբեջանը չգիտի, որ «չի կարող Հայաստանի նկատմամբ ոչ լեգիտիմ պահանջներ ունենալ»

09 Մայիսի 2024, 12:50

(Անգամ մեկ օր չի անցել, իսկ Բաքուն արդեն հերքել է Փաշինյանին)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Եթե վերլուծենք Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ամենակարևոր ուղերձները, ապա դրանցից մեկն առանձնացավ շատ հստակ. «Ադրբեջանին անհրաժեշտ է տարածքներ հանձնել Տավուշի մարզում, որպեսզի նրան զրկենք Հայաստանի դեմ լեգիտիմ պահանջների, ինչպես նաև պատերազմ սկսելու օրինական հիմքերից»։

Նախ՝ կուզենայինք ծանոթանալ իրավական հիմքերին, որոնցից ելնելով, Փաշինյանը կարծում է, որ Կիրանց գյուղը Ադրբեջանի տարածքն է։

Երկրորդ՝ Փաշինյանն ունի՞ երաշխիք, որ Ադրբեջանը ոչ լեգիտիմ պահանջներ չի առաջադրի Հայաստանին, սակային, ըստ ամենայնի, «Բաքուն չի լսել Փաշինյանի խոսքերը» և տեղյակ չէ, որ «Ադրբեջանը չի կարողանա ոչ լեգիտիմ պահանջներ ներկայացնել»։

Ըստ երևույթին, «միայն այն պատճառով», որ «Բաքվում չեն հասցրել թարգմանել Փաշինյանի խոսքերը և չեն հասկացել, որ Հայաստանին այլևս պահանջներ ներկայացնել չեն կարող», Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային:

«Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև թույլ կտա հաղթահարել մեկուսացումը», — հայտարարել է նա:

Եթե ավելի լուրջ, ապա իրականում Նիկոլ Փաշինյանի ստեղծած միտքը մեկ օր էլ չապրեց։ Միֆ է, թե Տավուշում տարածքներ հանձնելով՝ «Հայաստանը Ադրբեջանին կզրկի պատերազմի լեգիտիմ պատճառներ ունենալու հնարավորությունից, որը կապահովագրի Հանրապետությունը»։ Իրավիճակն ավելի պարադոքսալ է դառնում, երբ նկատի ունենանք, որ Ադրբեջանն ակնհայտորեն հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին։ Հենց այն հռչակագրի, որը Նիկոլ Փաշինյանը նոր Աստվածաշունչ է դարձրել Հայաստանի համար։

Ստեղծված իրավիճակում կա ևս մեկ այլ տարօրինակ բան. եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Հայաստանին կադաստրային վկայական է պետք», որ «մենք նոր-նոր միայն մեր սահմաններն ենք որոշում», ապա ստացվում է, որ Հայաստանը սահմաններ չի ունեցել։ Իսկ առանց սահմանների պետություն գոյություն ունենալ չի կարող։ Եթե սահմաններ չկային, ապա ի՞նչ պետություն է ղեկավարում Նիկոլ Փաշինյանը:

Մտածե՛ք այդ մասին…»։