Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացվելու, իսկ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

10 Մայիսի 2024, 20:37

Քաղաքականություն

Վաղը հնարավոր ու անհնար բոլոր վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու․ Բագրատ Սրբազան

Վաղը 10 տեղերում՝ Երևանում ու մարզերում, հնարավոր ու անհնար բոլոր վայրերում անհնազանդության, անհամաձայնության խաղաղ գործողություններ են իրականացվելու ։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նաև նշեց՝ մինչև կիրակի երեկոյան պետք է մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը, այդ բանակցությունների անընդհատականությունը։

«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք, թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի», — հայտարարեց Սրբազանը։
Նաև նաև տեղեկացրեց, որ վաղը՝ մայիսի 11-ին, հանրահավաք չի լինելու։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Իսկ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բազմաթիվ ուսանողներ ևս միացել են շարժմանը։

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Նա նաև հայտնել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

Հիմա եթերում