Գորշ գայլերի առաջնորդը ժամանակավորապես զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը

04 Հունիսի 2023, 14:10

Կարծիք

Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը  պաշտոնը փոխանցել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ և Էրդողանի համախոհ Դևլեթ Բահչելիին՝ հաջողություններ մաղթելով գալիք աշխատանքում, գրում է Ermenihaber.am-ը։

«Այս պաշտոնը մեծ քաղաքական ու պետական գործիչ Դևլեթ Բահչելիին եմ փոխանցում։ Թող նոր շրջանը բարով սկսվի»,- ասել է Շենթոփը։

Ընդգծենք, որ Բահչելին այս պաշտոնը զբաղեցրել է ժամանակավորապես։