Սոս գյուղում մեկնարկում է շարժական թվային ֆլյուրոգրաֆիկ սարքի միջոցով հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացում

05 Հունիսի 2023, 16:05

Հայեր

Հունիսի 5-ից մեկնարկում է Սոս գյուղում ԱՀ Առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ-ի մասնագետների կողմից շարժական թվային ֆլյուրոգրաֆիկ սարքի միջոցով հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացում:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից:

Հավելենք, որ շարժական ֆլյուրոգրաֆիկ մեքենան կտեղակայվի գյուղապետարանի հարակից տարածքում և գործելու է առավոտյան ժամերին, սակայն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներով պայմանավորված, ժամային առումով կլինեն փոփոխություններ: