Խաչիկ Դաշտենց․ 20-րդ դարի նշանավոր գրողը
25 Մայիսի 2024, 23:40
Մայիսի 25-ը հայ գրող, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան օրն է:
Ծնվել է Արևմտյան Հայաստանում, հովվի ընտանիքում։ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Դաշտենցը մեծ վիշտ ապրեց, զրկվեց ծնողներից, փախավ, թափառեց որբանոցներում, մինչև հանգրվանեց Ալեքսանդրապոլի (այժմ ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Հենց այնտեղ էլ նա ստացել է դպրոցական կրթություն։
Հետագայում Դաշտենցն ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 1940-ին՝ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը։
Գրական ասպարեզում իր առաջին քայլերից Դաշտենցը դարձավ ամենաընթերցվող և սիրված հեղինակներից մեկը:
Հայ ժողովրդի ժողովրդական ավանդույթն ու փաստավավերագրական հավաստիությունը, ազգագրական մանրամասնությունն ու հեքիաթը, կենցաղը, սովորույթները, ծեսերն էլ հենց Դաշտենցը ուսումնասիրել ու նվիրել է, կարելի է ասել, իր ողջ կյանքը:
Խաչիկ Դաշտենցը գրել է «Տիգրան Մեծ» պատմական դրաման, ինչպես նաև հայտնի է Վ. Շեքսպիրի, Վ. Սարոյանի, Գ. Ու. Լոնգֆելոյի ստեղծագործությունների հայերեն թարգմանություններով: Պատմության մեջ է մտել որպես քսաներորդ դարի նշանավոր գրողներից մեկը։
Գրողի անունով է կոչվել Երևանի հ.114 ավագ դպրոցը: Մաշտոցի պողոտայում տեղադրվել է նաև Դաշտենցին նվիրված հուշատախտակ: