Թուրքերը գրավել են մեր ազգային իշխանությունը. երթի մասնակից

26 Մայիսի 2024, 19:37

Քաղաքականություն

Պիտի հեռացվի գլխավոր վիժվածքը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո մեկնարկած երթի մասնակիցներից մեկը։

«Թուրքերը գրավել են մեր ազգային իշխանությունը: Դրա համար պիտի հեռացվի գլխավոր վիժվածքը, անուն չտամ, պարզ է արդեն: Ինձ համար նրան հեռացնելու բոլոր շարժումներն էլ կարևոր են, միայն թե հեռացվի: Նրան հեռացնելուց հետոն շատ լավ եմ պատկերացնում, հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց մեր զրուցակիցը: