«Մեր արտահանման նշանակալի մասը գալիս է Ռուսաստան, քանի որ իրար հասկանում ենք շատ լավ»․ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը AlphaNews-ին
27 Մայիսի 2024, 21:30
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում ներդրումներ անելու համար ամենաարդյունավետը բեռնափոխադրումներից քիչ կախվածություն ունեցող ոլորտներն են։
«Մենք հիմնական ներդրումներ անում ենք գիտատար ոլորտներում, քանի որ դրանք թանկ ապրանքներ են և լոգիստիկայից բավական քիչ կախվածություն ունեն»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ռուսական շուկայում հաջողելու շանսերը հայական բիզնեսի համար մեծ են, քանի որ երկու երկրներն ունեն մի շարք ընդհանրություններ։
«Մենք ունենք ընդհանուր մշակութային դաշտ, օգտագործում ենք ընդհանուր լեզու, իրար հասկանում ենք շատ լավ և շատ հեշտ է իրար հետ աշխատել, այդ պատճառով մեր արտահանման նշանակալի մասը գալիս է Ռուսաստան»,- նկատել է Կարապետյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի հետ AlphaNews-ը խոսել է նաև արևմտյան պատժամիջոցների պայմաններում «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատանքի մասին, Հայ գործարարների ասոցիացիա ներկայացված ծրագրերի որակի մասին։
Նարեկ Կարապետյանի հետ AlphaNews-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։