Աննա Պետրոսյանի և Ալեքսանդր Մակովեցկու թատերական ստուդիան Ռուսաստանում արժանացել է դիպլոմի

31 Մայիսի 2024, 09:26

Հայեր | Մշակույթ

Աննա Պետրոսյանի և Ալեքսանդր Մակովեցկու ղեկավարությամբ Օրինակելի գեղարվեստաթատերական ստուդիան արժանացել է «Մշակույթը մենք ենք» համառուսաստանյան մրցույթ-փառատոնի «Թատերական կոլեկտիվների» երրորդ աստիճանի դիպլոմի: Այս մասին հայտնել են Սախալինի ժողովրդական արվեստի մարզային կենտրոնի մամուլի ծառայությունից։

Փառատոնն անցկացվում է «Մշակույթ» նախագծի շրջանակներում: 2024 թվականին մասնակցել է 259 կոլեկտիվ ամբողջ Ռուսաստանից՝ փողային նվագախմբեր, ակադեմիական երգչախմբեր, վոկալ անսամբլներ, խորեոգրաֆիկ և կրկեսային կոլեկտիվներ, սիրողական թատրոններ:

Հիմա եթերում