Ռեժիսոր Ազատ Գրիգորյանը Վլադիվոստոկի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի

02 Հունիսի 2024, 17:10

Մշակույթ

Հայ ռեժիսոր Ազատ Գրիգորյանը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանում է «Թռիչք Վլադիվոստոկի վրայով» վավերագրական ֆիլմը: Նկարահանումները արդեն սկսվել են և կշարունակվեն մինչև հունիսի կեսերը։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը վարձույթում կհայտնվի հաջորդ տարի:

Ռեժիսորը վստահ է, որ հարյուրավոր մետր բարձրությունից նկարահանված ֆիլմը մարդկանց հնարավորություն կտա նորովի տեսնել Վլադիվոստոկի բնական և մշակութային հարստությունը։

Նշվում է, որ նկարահանող խումբը ժամանակ առ ժամանակ «կիջնի Երկիր»՝ հարցազրույցներ անելու տեղի բնակիչների, կենսաբանների և պատմաբանների հետ:

Ռեժիսոր Ազատ Գրիգորյանը հայտնի արտիստների մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ է, հայտնի երգիչների երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր։