Հայաստանը 61 հոգուց բաղկացած շախմատային «դեսանտ» է ուղարկել Բաթումի

06 Հունիսի 2023, 19:50

Սպորտ

Հունիսի 6-11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Դրանք կանցկացվեն տարիքային 12 խմբերով՝ Մ-8, Մ-10 Մ-12, Մ-14, Մ-16, Մ-18 տղաներ և աղջիկներ:

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 6-8-ը՝ 11 խաղափուլով: Կայծակնային շախմատի առաջնությունը կկայանա հունիսի 10-11-ը՝ 11 խաղափուլով: Հունիսի 9-ին նախատեսված է շախմատային կոմպոզիցիաների առաջնություն:

Առաջնություններին կմասնակցեն 35 երկրների 459 շախմատիստ-շախմատիստուհի: Հայաստանից հանդես կգան 61 հոգի՝ 47 տղա և 14 աղջիկ:

Բոլոր տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները կստանան մեդալ, գավաթ, IPHONE և IPAD, 4-5-րդ տեղերը՝ IPAD և լուսանկարչական ապարատ: