Հաղպատում երկու օր շարունակ բազմաժանր երաժշտություն կհնչի. մեկնարկում է Սայաթ-Նովա փառատոնը

06 Հունիսի 2023, 23:15

Մշակույթ

Ավանդական երաժշտության և նրա ժամանակակից մեկնաբանությունների համար հարթակ ստեղծելու նպատակով հունիսի 17-18-ին Հաղպատում կանցկացվի Սայաթ-Նովա փառատոնը:

առատոնի ընթացքում տեղի կունենա 2 համերգ, յուրաքանչյուր համերգի ժամանակ ելույթ կունենան ժողովրդական, ջազ և ռոք խմբեր:

Համերգաշարից բացի կիրականացվեն վարպետաց դասեր, որոնք կանցկացնեն երաժշտական խմբերը և ոլորտի առաջատար մասնագետները:

«Փառատոնը խիստ կարևորում ենք կրտսեր սերնդի համար, որի համար այն կծառայի որպես ուղեցույց՝ այժմ ստեղծագործող երաժշտական խմբերի, կատարողների մասին, կծանոթացնի ժամանակակից և ավանդական երաժշտության տարբեր դրսևորումներին»,-ասվում է փառատոնի հաղորդագրության մեջ:

Տեքստում նշվում է, որ ներկայումս խիստ բազմաթիվ ու բազմատեսակ են անդրադարձները հայ ավանդական երաժշտությանը, սակայն դրանք գոյատևում են միմյանցից խիստ անկախ և հասանելի են հիմնականում սեփական ունկնդրի նեղ շրջանակին։

Համերգային և ուսումնական ծրագրերից զատ բացօթյա տարածքներում կլինեն տոնավաճառների, արվեստի և արհեստների ցուցադրությունների իրականացում, համագործակցելով համայնքում գտնվող սոցիալական ձեռնարկատերերի հետ: