Յակուտիայում բացվել է «Այվազովսկին և ռուս մեծ ծովանկարիչները» խորագրով ցուցահանդեսը

07 Հունիսի 2024, 11:20

Մշակույթ

Յակուտիայի արվեստի ազգային թանգարանում բացվել է «Այվազովսկին և ռուս մեծ ծովանկարիչները» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են Ռուսաստանի պետական թանգարանի հավաքածուից նկարներ։

Հանրապետության բնակիչներն ու հյուրերն առաջին անգամ կկարողանան տեսնել հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ամենահայտնի գործերից մի քանիսը, օրինակ՝ «Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», «Բրիգ «Մերկուրին»», «Գիշերը Կոստանդնուպոլսում» և այլն։

Այվազովսկու կտավներից բացի, այցելուները կկարողանան տեսնել Սիլվեստր Շչեդրինի, Ալեքսանդր Օրլովսկու, Գրիգորի Չեռնեցովի և այլ ծովանկարիչների աշխատանքները:

Հիմա եթերում