Սերգեյ Պետրոսյան․ Հիշողության մեջ մնացած երիտասարդ մարզիկը
07 Հունիսի 2024, 21:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունիսի 7-ին հայազգի ռուս ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը կդառնար 36 տարեկան։
Պետրոսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ:
Ծանրորդը ծնվել է Բաքվում, բայց արդեն 1989 թվականին Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելու պատճառով ընտանիքը ստիպված տեղափոխվել է Կրասնոդարի երկրամաս։ Սերգեյն արդեն 9 տարեկանում սկսել է ծանրամարտով զբաղվել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Սերգեյ Պոյրազյանի ղեկավարությամբ:
2005 թվականին Պետրոսյանը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, իսկ 2006 թվականին՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
2007 թվականին մարզիկը միացել է Ռուսաստանի հավաքականին։ Նույն թվականին Սերգեյը հաղթել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում, իսկ մեկ տարի անց այս հաջողությունը կրկնել է Լիգնանոյում։
Սերգեյ Պետրոսյանը խեղդվել է 2017 թվականի հուլիսի 24-ին Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում։