Ադրբեջանը և Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների պետական սահմանների հաստատման հարցում. Ալիև

08 Հունիսի 2024, 14:20

Քաղաքականություն

Ներկայում Ադրբեջանը և Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական սահմանների հաստատման հարցում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ մամուլի համար արված հայտարարությունում։

«Համաձայնեցվել է մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի հատված։ Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղեր, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացիայի մեջ, և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- մեջբերել է Ալիևը։