Հայաստանը հուլիսին ռուս զբոսաշրջիկների համար ամենապահանջված ավիաուղին է
14 Հունիսի 2024, 14:34
Ռուսաստանցիների կողմից այլ երկրներ ավիատոմսերի ամրագրումները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 22%-ով՝ հասնելով 28%-ի։ Նման վիճակագրություն է հրապարակել Газета.ру-ն։
Ամենապահանջված ուղղությունը Երևանն է, որտեղ գնվել է ինքնաթիռների բոլոր տոմսերի 8%-ը։ Ընդ որում, Անթալիա (Թուրքիա) կթռչի ռուսաստանցիների միայն 7 տոկոսը։ Ավիատոմսերի 5-ական տոկոսը Ռուսաստանի քաղաքացիները ձեռք են բերել հուլիսին Բաքու (Ադրբեջան), Ստամբուլ (Թուրքիա) և Մինսկ (Բելառուս) ուղևորությունների համար:
Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ տոմսերի արժեքը մեկ անձի համար հուլիսին կկազմի 26,180 ռուբլի: Թուրքիա երկկողմանի թռիչքի համար այն կկազմի 31,300 ռուբլի: