Խաղաղությունը մենք պետք է կնքենք, իսկ այս մարդիկ խաղաղությունը մուրում են. Բագրատ Սրբազան
12 Հունիսի 2024, 15:48
Այս մարդիկ խաղաղությունը մուրում են։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը.
«Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի բանակցությունների միջոցով, սակայն բանակցության փոխարեն տեսնում ենք հարկադրանք ու պարտադրանք։ Եվ դեռ գործընթացը չավարտված՝ Ադրբեջանը հրահանգում է փոխել Սահմանադրությունը։
Խաղաղությունը մենք պետք է կնքենք, իսկ այս մարդիկ խաղաղությունը մուրում են»,- ասել է Բագրատ Սրբազանը: