Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթներն աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել է աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:
Մարիամը 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և նվաճել արծաթե մեդալ: