Բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը կպայքարի IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

14 Հունիսի 2024, 08:50

Սպորտ

Հայտնի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը (Ավա) երկրորդ հնարավորությունն է ստացել դառնալու կիսամիջին քաշային կարգում (մինչև 66,7 կգ) աշխարհի չեմպիոն:

Դավիթը մենամարտ կանցկացնի Ֆիլադելֆիայի Wells Fargo Center արենայում, որտեղ կմրցի 147 ֆունտանոց IBF գոտու տիրակալ, անպարտելի ամերիկացի Ջարոն «Boots» Էննիսի հետ (31-0, 28 Նոկաուտ): Ավանեսյանն ընդունել է մենամարտը՝ փոխարինելով հիվանդացած Քոդի Քրոուլիին (Կանադա, 22-0, 9 նոկաուտ):

Հիմա եթերում