Կանադայի Հայ Դատի կոմիտեն դիմել է այդ երկրի ԱԳ նախարարին

14 Հունիսի 2024, 12:51

Քաղաքականություն

Կանադայի Հայ Դատի կոմիտեն դիմել է այդ երկրի ԱԳ նախարարին, որ կոչ անեն Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը։

«Ի պատասխան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, խաղաղ ցուցարարների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից ուժի չափից դուրս կիրառումը, Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցած վերջին հանրահավաքի ժամանակ բռնության մակարդակի վերաբերյալ և կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ մեղադրանքներն առ այն, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել:

Մենք հորդորում ենք Կանադային և դաշնակից մյուս երկրներին կոչ անել ՀՀ իշխանություններին հավատարիմ մնալ ժողովրդավարական նորմերին և անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հիմա եթերում