ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին

14 Հունիսի 2024, 16:18

Քաղաքականություն

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- գրել է Անի Բադալյանը: