Հայ մարմնամարզիկները ադրբեջանցի դատավորի պատճառով հեռացվել են BRICS -ի խաղերից

18 Հունիսի 2024, 17:35

Սպորտ

Մարմնամարզիկ, գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Սիլվա Սարգսյանը «Матч ТВ»-ին պատմել է, որ ՀՀ հավաքականը BRICS-ի խաղերից հեռացվել է մրցաշարի գլխավոր մրցավարին փոխարինելու պատճառով:

«Սկզբում գլխավոր դատավոր նշանակվեց Հայաստանի ներկայացուցիչը։ Հետո փոխեցին, ու հիմա մրցումների գլխավոր մրցավարն Ադրբեջանից է։ Ահա և Հայաստանը հեռացվեց», — նշել Է Սարգսյանը։

РБК հրատարակությունը մեկնաբանությունների համար դիմել է БРИКС-ի խաղերի կազմկոմիտեին:

Նշենք, որ BRICSի խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցումները տեղի կունենան հունիսի 20-22-ը: Խաղերը մեկնարկել են հունիսի 12-ին Կազանում: և կշարունակվեն մինչև հունիսի 23-ը: