Արցախյան գաթան կներկայացվի Սանկտ Պետերբուրգի ազգային խոհանոցների փառատոնին
19 Հունիսի 2024, 18:00
Սանկտ Պետերբուրգում հունիսի 10-ից մեկնարկել է Ազգային խոհանոցների փառատոնը։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան առցանց ականատես լինել ազգային խոհանոցների լավագույն ռեստորանների խոհարարների խոհարարական մենամարտին:
Փառատոնին մասնակցում են նաև հայ խոհարարներ, որոնք ներկայացնում են արցախյան գաթայի և տապակած պանրի պատրաստումը։ Խոհարարական մենամարտի ընթացքում խոհարարները կպատրաստեն նաև ուզբեկական փլավ և կուչմաչի, չինական տոֆու և այլ ուտեստներ։
Ազգային խոհանոցների լավագույն բաղադրատոմսերի մրցույթի հաղթողները կորոշվեն սեպտեմբերին՝ առցանց քվեարկության միջոցով։
Փառատոնի կազմակերպիչը Սանկտ Պետերբուրգի ազգությունների տունն է։