Պատերազմի էսկալացիա հնարավոր է. Վիտալի Միլոնով

19 Հունիսի 2024, 23:15

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ արտաքին գերատեսչությունը Ադրբեջանին մեղադրել է նոր ագրեսիա հրահրելու մտադրության մեջ՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29 գագաթնաժողովից հետո։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարներն ընտրել են այն ճանապարհը, որը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ։

«Պատերազմի սրումը շատ հնարավոր է, քանի որ Հայաստանի ղեկավարների ընտրած ճանապարհը ենթադրում է հետագա ռազմական գործողություններ և էլ ավելի շատ տարածքների կորուստ։ Ցավոք, հիմա մենք պետք է հասկանանք, որ ռազմական առումով Հայաստանի համար չափազանց դժվար է լինելու դիմակայել Ադրբեջանին, քանի որ այն Թուրքիայի հետ ռազմական առումով դարձել է մեկ պետություն»,- ասել է Միլոնովը։

Միաժամանակ նա նշել է, որ այն հայտարարությունները, որոնք արվում են Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ, սպիտակ դրոշ են, որը ծածանվում է Հայաստանի վարչապետի գրասենյակից՝ ասելով, որ մի անհանգստացեք, Ռուսաստանն այլևս չի տեղավորվի Հայաստանի պետական սահմանների մեջ, այնպես որ կարող եք հարձակվել մեզ վրա։

«Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը Թուրքիայից հսկայական քանակությամբ զենք է գնում, ինչպես Իսրայելից էր գնում Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու համար։ Փաշինյանը (ՀՀ վարչապետ) այժմ անընդհատ ազդանշան է տալիս Հայաստանի բոլոր պոտենցիալ թշնամիներին, որ չի ցանկանում Ռուսաստանի աջակցությունը և նախընտրում է Արևմտյան երկրների բարոյական աջակցությունը։ Սա, ցավոք, Փաշինյանի ընտրությունն է»,- եզրափակել է Միլոնովը։