ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին

20 Հունիսի 2024, 12:10

Քաղաքականություն

Մոսկվան ակնկալում է առաջիկայում Հայաստանի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։

«Հայաստանում և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու կարգադրություններ են արվել։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Ընդհանուր առմամբ, դա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է», — նշել է փոխնախարարը։

Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին դիվանագետը նշել է, որ այն սպասվում է «մոտ ժամանակներս»:

«Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ», — հավելել է փոխնախարարը: