Սարիկ Անդրեասյանը կնկարահանի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը՝ Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա

21 Հունիսի 2024, 20:30

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ««Եվգենի Օնեգին» ֆիլմի նկարահանումից հետո իրենց ընկերությունը ձեռնամուխ է եղել ռուս գրականության դասական Լև Տոլստոյի«Պատերազմ և խաղաղություն» վեպի էկրանավորմանը:

«Գիրքը, որը փոխեց աշխարհը: Ի՞նչ պետք է նկարահանի ռեժիսորը «Օնեգին»-ի հաջողությունից հետո։ Իհարկե, «Պատերազմ և խաղաղություն» -ը: Մեծ ֆիլմ, որը համապատասխանում է հանճարեղ գրքին: Հաջողություն մաղթեք մեզ»,- գրել է Անդրեասյանը։

Նշվում է, որ նկարահանումները կսկսվեն 2025 թվականին։