Դաղստանում անհայտ անձինք կրակել են եկեղեցու և սինագոգի վրա. կա մեկ զոհ և վիրավոր

23 Հունիսի 2024, 20:44

Քաղաքականություն

Դաղստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դերբենդի սինագոգի մոտ փոխհրաձգության է տեղի ունեցել անհայտ անձանց և իրավապահների միջև:

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ անհայտ անձինք ավտոմատ զենքերից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա։ Նախնական տվյալներով՝ մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Գերատեսչությունից հայտնել են, որ կասկածյալները փախել են սպիտակ Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենայով։

Ավելի ուշ հաղորդվեց, որ փոխհրաձգության հետևանքով սինագոգում հրդեհ է բռնկվել: