Հայաստանի ռուսաց լեզվի ուսուցիչները ստաժավորում են անցնում Սանկտ Պետերբուրգում
26 Հունիսի 2024, 10:43
Հունիսի 23-27-ը Հայաստանի տարբեր քաղաքների տասներկու մանկավարժներ ստաժավորում են անցնում Սանկտ Պետերբուրգի «Ալֆա-Դիալոգ» կենտրոնում: Այս մասին գրում է «Русский мир»-ը:
Պրակտիկայի ծրագիրը, բացի դասընթացներից և վարպետության դասերից, ներառում է տարբեր սեմինարներ, այցելություն թատրոն, Ա.Ս. Պուշկինի թանգարան-բնակարան և ծանոթություն քաղաքի տեսարժան վայրերին:
Հայաստանի մանկավարժների հետ վերապատրաստման ծրագիրն իրականացվում է որպես «Ալֆա-Դիալոգ» կենտրոնի համակարգային աշխատանքի մաս 2022 թվականից: