Հայաստանում կլիմայի ֆինանսավորման ծավալներն ավելացել են 10%-ով. ԵԱԶԲ
08 Հունիսի 2023, 17:30
Զարգացման միջազգային բանկերը 33%-ով ավելացրել են կլիմայական ֆինանսավորման ծավալները Եվրասիական տարածաշրջանի երկրներում՝ 2020 թվականի 1,6 մլրդ դոլարից մինչև 2021 թվականի 2,1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկը։
Մասնավորապես, Ուզբեկստանին բաժին է ընկել 2021 թվականի ծավալի 47%-ը, Ղազախստանին՝ 26%-ը, Հայաստանին՝ 10%-ը։
Միջազգային աջակցությունը թույլ կտա եվրասիական տարածաշրջանի երկրներին հասնել ջերմոցային արտանետումների նվազեցման ավելի բարձր նպատակների։ Միջին հաշվով, տարածաշրջանի երկրները նախատեսում են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 15-40%-ով: Միջազգային աջակցության պայմանով Ղազախստանում արտանետումների կրճատման նպատակները 15%-ից բարձրանում են մինչև 25%, Ղրղզստանում ՝ 15%-ից մինչև 43%, Տաջիկստանում ՝ միջինը 35%-ից մինչև 45%:
Ցածր ածխածնային զարգացման անցումը ոչ միայն կօգնի տարածաշրջանի երկրներին նվազեցնել կլիմայական ռիսկերը, այլև կձևավորի սոցիալ-տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: