Արսեն Բեգլարյանը միացավ «Արարատ-Արմենիային»
09 Հունիսի 2023, 23:30
Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը չեմպիոն «Ուրարտուից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բեգլարյանը վերջին 4 մրցաշրջանների ընթացքում պաշտպանել է Երևանի «Ուրարտուի» դարպասը, կարիերայի ընթացքում հանդես է եկել լատվիական «Լիեպայայում», բելառուսական «Դնիպրո Մոգիլևում», ռուսական «Կրասնոդարի» տարբեր թիմերում, նաև հայկական մի շարք ակումբներում։
Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Արսեն»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրությունում:
«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երրորդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։