Մարտիրոս Փանոսյան. Կինոն նրա կյանքի իմաստն է

29 Հուլիսի 2024, 23:53

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր սցենարիստ, ավելի քան 20 խաղարկային և փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոֆեսոր Մարտիրոս Փանոսյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Երևանում, ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1999 թվականից Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

Փանոսյանը «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոփառատոնի գլխավոր ռեժիսորն է։ Նա դասավանդում է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետում։ Բացի այդ, «Հեռուստատեսության ռեժիսուրա» և «Մոնտաժի ռեժիսուրա» հեղինակային դասընթացների դասախոս է:

Նրա ռեժիսորական աշխատանքներից են «Խաղի վերջը», «Քո եղբայր Վալենտինը», «Այծացուլի համաստեղությունը», «Անսպասելի ուրախություն»։

Փանոսյանը նկարահանել է նաև ոչ խաղարկային ֆիլմեր, ինչպիսիք են, օրինակ, «Արմեն Ջիգարխանյան», «Վիկտոր Տիտով», «Հրանտ Մաթևոսյան»։

Ռեժիոսորը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով։