Բեյրութում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը

03 Օգոստոսի 2024, 20:40

Քաղաքականություն

Բեյրութում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը:

«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ցանկանում են լքել Լիբանանը, ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթը նախընտրելի երթուղով չէ: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք տուն վերադառնալու համար միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանություն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք որոշել են չլքել Լիբանանը, դեսպանությունը խորհուրդ է տվել պատրաստել գործողությունների ծրագիր արտակարգ իրավիճակի դեպքում և պատրաստ լինել երկար ժամանակ մնալ թաքստոցում:

Հիմա եթերում