Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն

05 Օգոստոսի 2024, 17:37

Քաղաքականություն

Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Կանգնած բեռնատարների ընդհանուր թիվը կազմում է 4035, որից 1163-ը հայկական են: Դրանցից 300-ը կանաչ գոտում են՝ «Վերին Լարս» անցակետի մոտ։